Աֆղանստանում գրոհայինները սպանել են HALO Trust-ի 10 աշխատակցի

Աշխարհ 09.06.2021   14:03   32

Աֆղանստանում բրիտանա-ամերիկյան HALO Trust ոչ կոմերցիոն կազմակերպության առնվազն 10 աշխատակից է սպանվել, ևս 14-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Բագլան նահանգում։ Հարձակմանը մասնակցել են դիմակավորված գրոհայիններ։

Աֆղանստանի իշխանությունները հարձակման համար պատասխանու են համարում «Թալիբան» շարժմանը։

HALO Trust բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին և մասնագիտացած է ողջ աշխահում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքների վրա։ Նրա հաստիքակազմում հաշվվում է ավելի քան 7000 աշխատակից։


 Պիտակներ
         Աֆղանստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb