«Աէրոֆլոտ». Երևանի հետ կանոնավոր չվերթները կվերսկսվեն հոկտեմբերի 25-ից.

Իրադարձային 14.09.2020   14:39   59

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները Երևանի հետ: Այդ մասին նշվում է ավիաընկերության կայքէջում:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա ամենօրյա չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 25-ից: Երևանից ՌԴ կարող են մեկնել այդ երկրի քաղաքացիները, ինչպես նաև մարդասիրական նկատառումներով արված բացառությունները (առողջապահական նկատառումներ, ընտանիքների վերամիավորում)։ 

Ավելի վաղ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանից դուրս եկող ուղևորների համար նախատեսված պայմաններն ու սահմանափակումները կարգավորվում են տվյալ երկրի սահմանած կանոններով:



 Պիտակներ
         «Աէրոֆլոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb