Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանին ավելացրել է սահմանապահների թիվը

Աշխարհ 30.04.2019   20:06   243
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Դավիթ Գարեջայի վանական համալիրի տարածքի մոտակայքում, ավելացել է ադրբեջանցի սահմանապահների թվաքանակը՝ երկուսից հասնելով տասնութի:
Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հայտնել է արքիմանդրիտ Կիրիոնը:
Հոգևորականի փոխանցմամբ՝ ներկայում զբոսաշրջիկներն ու ուխտավորները տեղաշարժի հետ կապված որևէ խնդիր չունեն: Սակայն արքիմանդրիտը չի բացառել, որ մայիսի 5-ին ադրբեջանցի սահմանապահները կրկին կարգելափակեն դեպի Ուդաբնո վանք տանող ճանապարհը:
«Առաջ սահմանապահներն ընդամենը երկուսն էին, իսկ հիմա մոտ 18 մարդ կա: Այստեղ այսքան շատ սահմանապահ դեռ չէր եղել»,-ասել է Կիրիոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դավիթ Գարեջայի վանական համալիրից ոչ հեռու գտնվող սահմանային հատվածում իրավիճակը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ մի քանի օր առաջ ադրբեջանցի սահմանապահները վանքերից մեկի մոտ սկսել էին տեղաշարժն արգելող նշաններ տեղադրել:
Այն ժամանակ արքիմանդրիտ Կիրիոնը կատարվածը կապել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարություններից մեկի հետ, համաձայն որի՝ Ադրբեջանի հետ պետք է հնարավորինս արագ պայմանավորվել վիճելի սահմանային տարածքների հարցով ու հնարավորինս արագ ավարտել սահմանազատման գործընթացը:
Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները կապվել էին ադրբեջանցի գործընկերների հետ, և որոշ ժամանակ անց վրացական կողմը հայտնել էր, որ բանակցություններն արդյունք տվել են, և որ ադրբեջանցի սահմանապահները բացել են դեպի Ուդաբնո վանք տանող ճանապարհը:
Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ Բաքուն պատրաստ է մոտ ժամանակներս ավարտել սահմանազատման գործընթացը:
Հայտնի է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն 446 կմ երկարությամբ ընդհանուր սահման, որի 1/3-րդ մասը դեռևս սահմանագծված չէ:
Ինչ վերաբերում է մոտ 20 ժայռափոր վանք ներառող Դավիթ Գարեջայի վանական համալիրին, ապա դրա մի մասը, այդ թվում՝ Ուդաբնո վանքը, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: 
Ադրբեջանցի պատմաբանների պնդմամբ՝ այն «Ադրբեջանի քարե հիշողությունն է»: Ադրբեջանում գտնում են, որ վանական համալիրը վերաբերում է Կովկասյան Ալբանիայի պատմությանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon