Ադրբեջանը շարունակել է կրակել Տավուշի ուղղությամբ

Իրադարձային 18.12.2019   10:01   189

Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի  Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածների ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: 



 Պիտակներ
         Տավուշ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon