Ադրբեջանը պատրաստվում է փախստականների «մեծ վերադարձին» Ղարաբաղ. Անադոլու

Իրադարձային 02.03.2021   16:38   54

Ադրբեջանը պատրաստվում է փախստականների «մեծ վերադարձին» Ղարաբաղ, հաղորդում է Անադոլուն։

Ադրբեջանի պետական բյուջեից տրամադրվել է մոտ 1,3 մլրդ դոլար գրավյալ տարածքներում ենթակառուցվածքների և բնակելի շինությունների կառուցման կամ վերականգման համար։

Թուրքական ընկերությունների մասնակցությամբ կառուցվում են երկու ճանապարհներ դեպի Շուշի, որոնցից մեկը պատրաստ կլինի ս․թ․ աշնանը։ Աշնանը պատրաստ կլինի նաև Ֆիզուլիի օդանավակայանը։ Նախատեսվում է կառուցել օդանավակայաններ Լաչինում և Զանգելանում։  Բաքվի ծրագրերի մեջ է մտնում նաև Հայաստանի հետ սահմանակից Զանգելանը վերածել լոգիստիկ կենտրոնի։ Ադրբեջանը նախատեսում է վերականգնել Աղդամը և բնակեցնել այն 50 հազար բնակիչներով 3 տարիների ընթացքում։ Ադրբեջանը ակնկալում է թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցությունը վերականգնողական գործընթացներում, տեղեկացնում է Անադոլուն։


 Պիտակներ
         փախստականներ, Ֆիզուլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb