Ադրբեջանը Նախիջևանում մարտավարական զորավարժություններ է անցկացրել

Հրատապ 30.03.2021   13:10   34

Ադրբեջանի Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի 2021 ուսումնական տարվա համաձայն`անցկացվել են համատեղ մարտավարական զորավարժություններ «Նախիջևանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով:

Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ, զորավարժությունների սցենարի համաձայն՝ պայմանական սահմանախախտները փորձում են ապօրինի հատել պետական սահմանը և մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք: Պետական սահմանի խախտման դեպքի հայտնաբերման ժամանակ, սահմանի պաշտպանության ուժեղացման հետ մեկտեղ, այդ մասին տեղեկացվում են մասնագիտական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանային պարեկությունից ստացված ազդանշանով անձնակազմը «ի զեն» հրամանով բարձրանում է, դեպքի վայր են տեղափոխվում «Տագնապային խմբի» սահմանապահ պարեկները:

Հաջող որոնողական գործողությունների արդյունքում անօդաչու թռչող սարքերով հայտնաբերված ներխուժողները շրջապատվում են տարբեր ուղղություններից և բերման են ենթարկվում:


 Պիտակներ
         զորավարժություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb