Ադրբեջանը մայիսի 18-22-ը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

Իրադարձային 15.05.2020   10:45   328

Ադրբեջանի բանակը նախագահ Իլհամ Ալիևի հաստատմամբ մայիսի 18-22-ը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի, տեղեկացնում է minval.az կայքը:

Ըստ պաշտպանության նախարարության կայքի` զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափերի մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, ականանետեր, բանակային ավիացիայի մինչև 30 միավոր նմուշ, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստվածության հարցերը, զորքերի տարբեր ստորաբաժանումների ղեկավար խմբերի համագործակցությունը, կստուգվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված հարվածային խմբերի կրակային և մանևրելու կարողությունները:

Աղբյուրը՝ tert.am



 Պիտակներ
         զորավարժություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon