Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ

Իրադարձային 13.10.2020   11:53   24

 Ադրբեջանը հոկտեմբերի 12-ի հույս 13-ի գիշերը շարունակել է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ Ասկերան, Մարտունի և Մարտակերտ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան»,- նշել է Պողոսյանը։

Նա հայտնել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։



 Պիտակներ
         քաղաքացիական օբյեկտներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb