Ադրբեջանը կոշտ կարանտինային սահմանափակումների է անցնում

Իրադարձային 06.06.2020   11:45   326

Ադրբեջանի կառավարությունը երկրում համաճարակային իրավիճակի վատացման ֆոնին կարանտինային սահմանափակումները խստացնելու մասին որոշում է ընդունել, տեղեկացնում է eadaily.com կայքը:

Կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 6-ի 00:00-ից մինչև հունիսի 8-ի 06:00-ը Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Ապշերոնի շրջանում կարանտինային խիստ ռեժիմ կհաստատվի: Սահմանափակումները ծրագրվում են նաև մյուս հանգստյան օրերի համար` հունիսի 13-ից 15-ը:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ նախորդ ամիս կարանտինային սահմանափակումների մեղմացումից հետո քաղաքացիները դադարել էին հետևել անվտանգության կանոններին, ինչի հետևանքով վարակակիրների թվի կտրուկ աճ է գրանցվել:



 Պիտակներ
         Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb