Ադրբեջանը կմնա Վրաստանի ռազմավարական գործընկերը. Գախարիա

Աշխարհ 09.10.2020   16:00   27

aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան բոլորին կոչ է արել չքաղաքականացնել վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հարցի վերաբերյալ սկսված հետաքննությունը: 

Կառավարության ղեկավարի խոսքով այս հարցը Վրաստանի ներքին գործն է և չի վնասի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը:

«Այս հարցը շատ կարևոր է, որ ցանկացած տեսակի քաղաքականացում և քաղաքական շահարկում այդ հարցերի վերաբերյալ պարզապես վնասում է երկրին: Հետևաբար սա բացարձակապես անընդունելի և անթույլատրելի է: Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և սա կշարունակվի ցանկացած դեպքում: Ուզում եմ ասել, որ հենց այդ պատճառով ոչ հետաքննություն սկսելու փաստը, որը ամբողջովին Վրաստանի ներքին գործն է, և ոչ էլ հետաքննության նոր բացահայտված հանգամանքները, որոնք մենք արդեն կիսել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, չեն կարող վնասել երկու երկրների ռազմավարական գործընկերությանը», — կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք` Վրաստանի դատախազությունը հետաքննում է վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի կառավարական հաձնաժողովի գործողությունների օրինականությունը: Տվյալներ կան, որ որոշ տարածքների հարցում ապօրինի համաձայնություններ են եղել` ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության: Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սա սադրանք է որակել



 Պիտակներ
         Գախարիա, Գիորգի Գախարիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb