Ադրբեջանը կմասնակցի՞ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Իրադարձային 14.04.2021   15:10   42

ԵՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը միջկառավարական խորհրդի նիստին, գրում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով Ռուսաստանում եւ Հայաստանում երեք դիվանագիտական աղբյուրներին եւ կազմակերպության աղբյուրին:

Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե դրան համաձայնի Երևանը:

«Իսկապես նման գաղափար (Բաքվին հրավիրելը) եղել է: Մենք ոչ թե սկզբունքայնորեն դեմ ենք, այլ ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում ռազմագերիների հարցը: Երեւանը կազմել է իր ցուցակը՝ մոտ 200 անուն, եւ արդեն փոխանցել է Կարմիր Խաչին»,-ասել է հայկական կողմից դիվանագետը:


 Պիտակներ
         ԵԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb