Ադրբեջանը, հնարավոր է, ստացել է իսպանական Lanza ռադարները

31.07.2019   12:30   163
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Razm.info-ի փոխանցմամբ՝ Flightradar24 ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռը հուլիսի 24-ին Մադրիդից վերադարձել է Բաքու, ինչից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները ստացել են իսպանական Lanza ռադարները։

Այն մասին, որ ադրբեջանցիները գնել են իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայանները, այս տարվա մայիսին հարցազրույցի ընթացքում հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը։

Lanza MMR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 111-333 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 3-10 վրկ;

Lanza LTR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 389-444 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 5-12 վրկ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Lanza ռադարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon