Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ

Իրադարձային 20.05.2019   18:00   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով, տեղեկացնում է «Ռազմինֆոն»:

Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել էր Lanza ընտանիքի ռադարները: Պետք է նշել, սակայն, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետի հայտարարությունից բացի գործարքը հաստատող այլ տեղեկություններ մեզ չի հաջողվել գտնել:

Lanza MMR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 111-333 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 3-10 վրկ:

Lanza LTR ռադարի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Ազիմուտը – 360°;
Թեքումը – 20°;
Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը – 389-444 կմ;
Բարձրությունը – ~30 կմ;
Ալեհավաքի սկանավորման արագությունը – 5-12 վրկ;

EL/M-2084 ռադարները կարող են օգտագործվել նաև որպես հակամարտկոցային պայքարի միջոց: Ադրբեջանի հրթիռահրետանային զորամասերից մեկում այս ռադարը ևս ցուցադրվել է:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon