Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ

Իրադարձային 13.08.2019   13:43   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:

«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon