Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Աշխարհ 19.04.2021   14:35   54

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, որի հետևանքով վիրավորվել է անձ:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն: 

«Ապրիլի 16-ին, ժամը 22:00-ին, Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանային անցակետի սահմանապահները հայտնաբերել են երկու սահմանախախտի: Դեպքի մասին տեղյակ են պահվել իրանցի սահմանապահները: Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանն ու Հուսեյնփուր Սաջադ Հասանն են: Ադրբեջանական սահմանապահների կողմից զենքի օգտագործման հետևանքով Նարիմանը թեթև վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են «Ֆիզուլի» ախտորոշիչ կենտրոն»,-հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1159 հաբ և 78 միավոր դեղամիջոց, որը նման է Costed Mikro Politedve-ի (թմրանյութի տեսակ,-խմբ.): 

«Նրանք նաև բերման են ենթարկել նաև Ֆիզուլիի բնակիչներ Հուսեյնով Էլշանին և Սադդինովի Ուլվին, որոնք Opel մակնիշի մեքենայով ժամանել էին օրինախախտներին դիմավորելու և թմրանյութը վերցնելու նպատակով: Ներկայում Ֆիզուլիի շրջանի պետական սահմանային ծառայության Հորադիզի սահմանային ջոկատի սպաներն ու զինդատախազությունը իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական գործողություններ»,-մանրամասնել են գերատեսչությունից:

Աղբյուրը՝ tert.am


 Պիտակներ
         Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb