Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Բերդում և Պառավաքարում

Իրադարձային 01.02.2020   10:52   190

Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում:



 Պիտակներ
         երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon