Ադրբեջանում ձերբակալվել է ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացի

Աշխարհ 06.09.2019   23:10   214
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ադրբեջանական «Գյունունսեսի» լրատվակայքի՝ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում ազգությամբ հայ ամուսինները արել են լուսանկարներ, ինչը գրավել է գյուղացիների ուշադրությունը, ապա ամուսինները ձերբակալվել են։

razm.info-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ ամուսինները երկիր էին այցելել որպես զբոսաշրջիկ և հանգրվանել Գյանջա քաղաքում։
Դեպքի մասին պաշտոնական հայտարարություն չկա։

Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց հայտնել է նաև ամուսիններից մեկի անունը՝ «Զաքարյան Մարգարիսա Գրանովուն», ինչը հարցեր է առաջացնում։

Նախ՝ նման անունով անձինք բաց աղբյուրներում չեն գտնվում, ինչից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը կամ միտումնավոր է աղավաղել անունը, կամ, հաշվի առնելով ադրբեջաներենի որոշ առանձնահատկություններ, անունը լրատվակայքին կարող է հասած լինել «փչացած հեռախոսի» սկզբունքով։

Հարց է առաջանում նաև, թե հայկական ազգանունով մարդը ինչպես էր ընդհանրապես հատել ադրբեջանական սահմանը, քանի որ Ադրբեջանում ընդունված պրակտիկա է երկիր չթողնել հայկական արմատներով անձանց՝ անկախ քաղաքացիությունից։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon