Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև

Տեսանկյուն 27.05.2019   13:35   253
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանում ցնծում են՝ «պատերազմ» Հայաստանի և Արցախի միջև. ինչպես և սպասվում էր, Ապշերոնյան սուլթանությունում մեծ ցնծությամբ արձագանքեցին մայիսի 25-ին Երևանի Անկախության հրապարակում Նիկոլ Փաշինյանին սատարողների կողմից կազմակերպված միկրո-հանրահավաքին, որի ժամանակ որոշ անմեղսունակ թափթփուկներ իրենց թույլ տվեցին փողոցային բառապաշարով վիրավորել Արցախի ղեկավարությանը և հատկապես Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

Բաքվի արձագանքը չուշացավ... Ադրբեջանն այս ամենն սկսեց օգտագործել որպես հակահայկական քարոզ... Պաշտոնական Բաքուն մեր իշխանամետ պրիմիտիվների այս գործելաոճը մեր դեմ է ուղղելու՝ տարբեր միջազգային կառույցներում մեջբերելով հակաազգային տարրերի բարբաջանքները՝ փորձելով ապացուցել, որ արցախահայությունն իրեն ավելի անվտանգ է զգալու Ադրբեջանի կազմում, քան Հայաստանի հետ միասին, որտեղ սպառնում են «ցխել» Արցախի նախագահի գլուխը, ինչպես նաև համոզելու է սեփական հասարակությանը, որ մեր միջև, իրոք, անհաղթահարելի խնդիրներ կան և Բաքուն պետք է դրանից օգտվի։

Շուտով կունկնդրենք Սամեդ Սեիդովի և այլ ազերի դիվանագետների զառանցանքները ԵԽԽՎ-ի և այլ ամբիոներից։ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը, չսանձելով սեփական կողմնակիցներին, մեծ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։

Չեմ զարմանում, քանի որ կառավարության անդամներից շատերն են զուրկ պետական մտածելակերպից, էլ ուր մնաց նրանց որոշ կողմնակիցներ, որոնք հակաազգային տարրեր են։ Ուղղակի զզվելի էր կարդալ իշխանական մի քանի ներկայացուցիչների էժանագին մեկնաբանությունները` Երևանում երեկ կազմակերպված այդ հակաազգային մինի հավաքի ժամանակ հնչած զառանցանքներին։

Պարզվում է` նրանք բացարձակ չեն ճանաչում այդ հավաքի ժամանակ ելույթ ունեցողներին, երբ ապացույցներն այնքան շատ են, որ նույնիսկ օրինակներ բերելու կարիք չկա, քանի որ դրանք ակտիվորել զբաղվել են Փաշինյանի բազմաթիվ հանրահավաքների կազմակերպմամբ, ինչպես նաև մասնակցել են ՔՊ-ական որոշ պատգամավորի թեկնածուների քարոզարշավներին։

Հ.Գ. ՀՀ վարչապետը պետք է կարգի հրավիրի իր որոշ կողմնակիցներին, որոնք հակաազգային տարրեր են և մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրի համար։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


 Լուսանկարներ


 Պիտակներ
         քաղաքագետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon