Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը. ՄԻՊ

Իրադարձային 05.03.2021   11:50   79

«Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի»,- ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  ներկայացնելով նոր հայեցակարգը մարզերում սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ։

Նա նշեց, որ ՄԻՊ իրավասության սահմաններում կատարված համակողմանի ուսումնասիրություններն ու ապացույցները վկայում են դրա անհրաժեշտության մասին:  

Ա. Թոթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը և թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանն ունի ինստիտուցիոնալ նշանակություն:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ասաց, որ Ադրբեջանը շարունակում է կրակոցները հայկական մի շարք գյուղերի ուղղությամբ, ուսումնասիրել են այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանցիները:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb