Ադրբեջանում բանակային կորպուսների հրամանատարներ են պաշտոնանկ արվել

Աշխարհ 09.02.2021   11:10   52

Razm.info-ի փոխանցմամբ՝ պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի համանատար գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբարովը (Rövşən Əkbərov) և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Խագանի Ջաբրայիլովը (Xəqani Cəbrayılov):

Այս մասին փետրվարի 8-ին ադրբեջանական APA լրատվակայքին հայտնել են երկրի ՊՆ-ից։ Նրանց հեռացման հրամանը ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Նշենք, որ Ռյովշան Աքբարովը 4-րդ ԲԿ-ի հրամանատարի պաշտոնին նշանակվել էր 2015 թվականին, մինչ այդ եղել էր 3-րդ ԲԿ-ի հրամանատար։ Խագանի Ջաբրայիլովն էլ նույն թվականին 3-րդ ԲԿ-ի հրամանատարի պաշտոնում փոխարինել էր հենց Աքբարովին։ Ջաբրայիլովը մինչ այդ եղել էր Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, զբաղեցրել էր նաև 3-րդ ԲԿ-ի շտաբի պետի պաշտոնը։

4-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնում Աքբարովին, ամենայն հավանականությամբ, փոխարինել է նույն կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Իլգար Լաթիֆովը (İlqar Lətifov)։

Ադրբեջանի բանակը (չհաշված Նախիջևանը), մինչ պատերազմը ուներ առաջնագծային 3 կորպուս: 1-ին կորպուսը տեղակայված էր Արցախի հյուսիսարևելյան և արևելյան սահմաններին, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմաններին, իսկ 3-րդ կորպուսը՝ Արցախի հյուսիսային և ՀՀ արևելյան սահմաններին: Իսկ Բաքվում գտնվող 4-րդ կորպուսը ռեզերվային է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb