Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Աշխարհ 12.01.2021   12:25   40

Trend.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը հունվարի 11-ին բանակցություններ է վարել Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի մարշալ Մուջահիդ Անվար Խանի հետ: 

Կողմերը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը։

Թաիրովը գոհունակություն է հայտնել Պակիստանի ռազմաօդային ակադեմիայում ադրբեջանցի ռազմական օդաչուների պատրաստման կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը ամրապնդում է երկու երկրների բանակների մարտունակությունը:

Իր հերթին, Խանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի ավիացիոն ուսումնական կենտրոններում Պակիստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների անձնակազմի ուսուցման կապակցությամբ և նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել այդ գործունեությունը:


 Պիտակներ
         Ադրբեջանն ու Պակիստանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb