Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Աշխարհ 19.06.2019   10:03   124
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունիսի 18-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը նոր զորավարժություն են նախապատրաստում Պակիստանի համապատասխան ստորաբաժանման հետ։

Զորավարժության հստակ ժամանակահատվածը Հասանովը չի նշել, սակայն ասել է, որ սցենարն արդեն պատրաստ է։ Ըստ նրա՝ այն անցկացվելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նոր շահագործման հանձնված զորավարժարանում։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նորաբաց ուսումնական կենտրոնը շահագործման էր հանձնվել այս տարվա ապրիլի սկզբին: Այն տեղակայված է Բաքվից շուրջ 5 կմ դեպի արևմուտք: Մեր դիտարկմամբ՝ շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա աշնանը և վերջնական ավարտվել 2019թ. մարտին: Սա Ադրբեջանի հատուկջոկատայինների միակ ուսումնական կենտրոնը չէ:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի իր հարցազրույցում Հասանովը նշել էր, որ Ադրբեջանը ծրագրում է երկկողմ և եռակողմ զորավարժություններ, այդ թվում՝ Պակիստանի հետ։

Աղբյուրը՝ razm.info


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ադրբեջանն ու Պակիստանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon