Ադրբեջանն ու Պակիստանը աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ

Աշխարհ 04.03.2021   14:10   58

Razm.info-ի փոխանցմամբ՝ մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջանում է Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որն երեկ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետ` ՊՆ Զաքիր Հասանովին: Ալիևը հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը զարգացնում են համագործակցությունը նաև էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում, և հույս է հայտնել, որ Պակիստանը կմիանա Ադրբեջանում գործող և նոր կառուցվելիք տրանսպորտային ուղիներին:

Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:


 Պիտակներ
         Ադրբեջանն ու Պակիստանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb