Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք. Ֆրենկ Փալոուն

Հրատապ 13.05.2021   14:16   57

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանն ու խիստ դատապարտել տեղի ունեցածը:

«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- մասնավորապես գրել է ամերիկացի կոնգրեսականը:


 Պիտակներ
         Ֆրենկ Փալոուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb