Ադրբեջանն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

Քաղաքական 12.11.2019   11:04   267
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արված հայտարարությանը, որ «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի»։ Այս մասին գրում է ադրբեջանական կայքը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ցանկացած առաջարկված պլանի բաղկացուցիչ մասն է»:

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ միայն այս տարածաշրջանից վտարված ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տներ կարող է բացել հակամարտության լուծման իրական հնարավորություններ՝ Ադրբեջանի սահմանների շրջանակներում՝ բարձր մակարդակի ինքնակառավարման հիման վրա, ինչը նախատեսում է տարածաշրջանի երկու համայնքների` ադրբեջանցիների և հայերի գոյակցությունը՝ խաղաղության և անվտանգության  պայմաններում»,-ասել է Աբդուլաևան ու հավելել, թե դրա համար պետք է «առարկայական  բանակցություններ վարվեն հակամարտության կարգավորման համար, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»։



 Պիտակներ
         Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon