Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է

Աշխարհ 06.04.2021   13:37   37

Վերջին 15 տարում Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը։ 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018 թվականին Ադրբեջանից Թուրքիա էր մեկնել 858.506 զբոսաշրջիկ, 2019-ին՝ 901.723 զբոսաշրջիկ։ 2020 թվականին, սակայն, այդ թվերը կորոնավիրուսի պատճառով նվազել են 73.7 տոկոսով։ 

2021-ի հունվար-փետրվարին գրանցվել են նվազման միտումներ։ Ադրբեջանից Թուրքիա մեկնողների թիվը նվազել է 70. 21 տոկոսով և կազմել 31. 855 մարդ։ 

Թուրքիայից Ադրբեջան մեկնողների թիվն էլ 2018-2019թթ. աճել է, իսկ 2020-ին նվազել է համաճարակի պատճառով։ 

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         Ադրբեջանից Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb