Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

Իրադարձային 28.05.2020   10:00   651

Կառավարության այսօրվա որոշմամբ  մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մասնավորապես, նախատեսվում է 2 միլիարդ 169 միլիոն 750 հազար դրամն ուղղել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:

Նախարարն ասաց, որ նախորդ փուլում՝ 2019-ին, 1,5 միլիարդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար։ Ս.Պապիկյանի խոսքով, այս որոշմամբ 185 ընտանիքների  բնակապահովման համար է գումար հատկացվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար են տալիս ամեն ընտանիքի: Ս. Պապիկյանը պատասխանեց, որ տարբեր է, կախված է ընտանիքի անդամների թիվից և նրանց բնակարանի մակերեսից։

«Ամեն դեպքում դա բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար»,- ասաց նախարարը։

«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց որևէ տեղ կգնեն»,-հավելեց Ն. Փաշինյանը:



 Պիտակներ
         բռնագաղթած


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb