Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. օգոստոսին

Իրադարձային 15.09.2020   16:39   34

2020թ. օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 3 կորուստ, 3-ն էլ ոչ մարտական։

Օգոստոսի 7-ին Նախիջևանում ավտովթարից մահացել էր պայմանագրային զինծառայող Միրշահին Սեյիդովը։ Վթարի ժամանակ ևս երկու զինծառայող վիրավորվել էին։ Ադրբեջանի ՊՆ֊ն մինչ այժմ որևէ հայտարարություն չի արել այս վթարի մասին։

Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել էր սրտի անբավարարությունից։ Մամմադով պաշտոնից ազատվել էր 2020թ. հուլիսի 8-ին, այն ժամանակ նշվում էր, որ Մամմեդովը համակարգից չի հեռացվել ու նշանակվելու է մեկ այլ պաշտոնի։ Քանի որ տեղեկություն չկա այն մասին, որ Մամմեդով Ֆուադն անցել է զինվորական թոշակի, նրան համարում ենք Ադրբեջանի ԶՈւ կորուստ։

Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալ, նյութա֊տեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն
Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալ, նյութա֊տեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն

Օգոստոսի 31֊ին հիվանդությունից մահացել էր Ադրբեջանի ՊՆ ֆինանսների վարչության բաժանմունքի պետ փոխգնդապետ Ռյովշան Ալիևը (Rövşən Əliyev)։ Ադրբեջանի ՊՆ֊ն կրկին որևէ հայտարարություն չի արել։

Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Ռյովշան Ալիևը (Rövşən Əliyev)
Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Ռյովշան Ալիևը (Rövşən Əliyev)

Ադրբեջանի ԶՈւ Razm.info֊ին հայտնի դարձած կորուստները 2020թ․ հունվար–օգոստոս ամիսներին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 1 3 2
Փետրվար 2 2 1
Մարտ 2 3
Ապրիլ 3
Մայիս 7
Հունիս 2
Հուլիս 12 4
Օգոստոս 3
Ընդհանուր 17 27 3

Հայկական բանակի 2020թ․ օգոստոսի կորուստներն՝ այստեղ։



 Պիտակներ
         Ադրբեջանի ԶՈւ կորուստներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb