Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել բացառել Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ կազմից

Իրադարձային 26.11.2020   13:55   50

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբից հետ կանչելու համար: Այս մասին ասվում է այդ երկրի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձևի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ ՄԽ-ից Ֆրանսիային հետ կանչելու համար, որը վերջին օրերին իր դիրքորոշմամբ եւ հայտարարություններով կասկածի տակ է դնում սեփական չեզոքությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb