Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ նախագիծն ընդունվեց միաձայն
Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրվեց անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի, Աննա Գրիգորյանի հեղինակած Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ նախագիծը:
Վերջինս ընդունվեց միաձայն՝ կողմ 120, դեմ 0 ձայներով:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր