Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է 4-րդ զոհի մասին

Հրատապ 13.07.2020   11:54   409

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է լույս հուլիսի 13-ին ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերի հետևանքով 4-րդ զոհի մասին, գրում է minval.az կայքը:

Հաղորդվում է, որ սպանվածն ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Ռաշադ Մահմուդովն է:

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էր բացել 82 մմ ականանետից ու տանկից։

Հայկական կողմը կորուստներ չունի։



 Պիտակներ
         Ադրբեջանի ՊՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb