Ադրբեջանի ՊՆ-ն մասնակցելու է Կարսի զորվարժությունների ցուցադրական մասին

11.02.2021   11:53   53

Razm.info-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հրավերով, փետրվարի 11-ին մեկնել է Թուրքիա՝ ներկա գտնվելու Կարսում անցկացվող «Ձմեռ-2021» (“Kış-2021”) թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ցուցադրական մասին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-12-ը անկացվող «Ձմեռ-2021»-ի ցուցադրական մասը անցկացվելու է Կարսի «Աքբաբա» զորավարժարանում։ Զորավարժությանը մասնակցում է 1268 զինվորական, որից 66-ը՝ ադրբեջանցի։

Վարժանքներին ներառված են 190 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև տարբեր տեսակի և տրամաչափի 218 զինատեսակներ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb