Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները 2019թ. հոկտեմբեր-նոյեմբերին. Razm.info

Աշխարհ 24.12.2019   20:42   257
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2019թ. հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 3 կորստի մասին, որից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական։

Հոկտեմբեր

 Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu)։

Նոյեմբեր

 Նոյեմբերի 6-ի երեկոյան, ըստ սոցկայքերի ադրբեջանական գրառումների, Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu): Դատելով հրապարակումների ոճից՝ Ասլանով Բաբեքն, ամենայն հավանականությամբ, մարտական կորուստ է: 

 Նոյեմբերի 28-ին սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ուղղությամբ հակառակորդի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն (Həşimov Səbuhi Səttarxan oğlu)։ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ այդ անունով մարտական կորուստ չունեն, սակայն հստակ չեն էլ հերքում, որ կորուստ, այնուամենայնիվ, եղել է: Հաշիմովի ընկերը շուտով հաստատում է, որ նա մահացած է և հուղարկավորվել է իր ծննդավայր Ջալիլաբադի շրջանում՝ նոյեմբերի 29-ին:

Պարզվում է՝ Հաշիմովին ուղարկել են Բաքվում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական հոսպիտալ, որտեղ վիրահատել են, ապա դուրս գրել, ինչից հետո՝ նոյեմբերի 28-ի գիշերը Հաշիմովը մահացել է տանը:



 Պիտակներ
         Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon