Ադրբեջանի նավթի պաշարները 25 տարի կբավականացնեն. Fitch

Աշխարհ 16.02.2021   17:20   47

Հաշվի առնելով անցյալ տարվա սկզբին նավթի արդյունահանման մակարդակը՝ Ադրբեջանի նավթի պաշարները կբավականացնեն եւս 25 տարի: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Fitch Ratings-ին եւ BP-ին:

Միջազգային գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանն այս ցուցանիշով աշխարհում 11-րդ տեղում է: Տվյալ ցուցանիշով առաջատարների եռյակի մեջ են մտնում Քուվեյթը, Իրաքը եւ Կանադան:

Fitch-ի տվյալներով՝ 2019 թվականին երկրի նավթագազային պաշարների ծավալը կազմել է համաշխարհային պաշարների 0,8 տոկոսը:

 2019 թվականին Ադրբեջանում արդյունահանվել է 37,5 մլն տոննա նավթ, 2020 թվականին՝ 34,6 մլն տոննա:


 Պիտակներ
         նավթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb