Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն

Հարցազրույց 23.03.2021   10:52   70

Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր դաժանորեն են վերաբերվել և խոշտանգել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է միջազգային հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

– Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ժամանակ շատ տեսանյութեր հրապարակվեցին տելեգրամյան մասնավոր ալիքներում և խմբերում, որտեղ երևում էր, թե ինչպես էին Ադրբեջանի զինծառայողները նվաստացնում, սպանում և անմարդկային այլ վերաբերմունք դրսևորում հայ մեծ թվով ռազմագերիների՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ:

Սա Ժնևի երրորդ կոնվենցիայի ակնհայտ խախտում է, քանի որ կոնվենցիայում ասվում է, որ «ռազմագերիներին պետք է մարդկայնորեն վերաբերվել… Մասնավորապես, ռազմագերիները չպետք է ենթարկվեն ֆիզիկական խոշտանգումների…

Նմանապես, ռազմագերիները պետք է մշտապես լինեն պաշտպանված, մասնավորապես ընդդեմ բռնության և ահաբեկման, ընդդեմ վիրավորանքների և հանրային հետաքրքրասիրության: Ռազմագերիների նկատմամբ վրեժխնդրության դրսևորումներն արգելված են»: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունն ու իրավապաշտպան կազմակերպություններն արձագանքեն ադրբեջանցի զինվորականների նման գործողություններին:

– Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է դեպքեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը ռազմագերիների նկատմամբ բռնություն, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, խոշտանգումներ են իրականացրել՝ ինչպես նրանց գերեվարելու, այնպես էլ տեղափոխման կամ տարբեր մեկուսարաններում պահելու ընթացքում: Մենք արձանագրել ենք նաև դեպքեր, երբ նրանք խոշտանգել են քաղաքացիական անձանց:

Սրանք Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտումներ են, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործության: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն կառավարության վրա՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Նրանք պետք է պարբերաբար հայցեն տեղեկատվություն և թարմացումներ հետաքննությունների ու դատական գործընթացների վերաբերյալ: Սա պետք է արվի Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն:

– Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանները՝ կապված ռազմագերիների և մյուս գերիների փոխանակման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստել է՝ հայտարարելով, թե նրանց վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, նա պնդել է, թե իրենց մոտ անազատության մեջ գտնվող հայերը չունեն ռազմագերու կարգավիճակ: Ադրբեջանական կառավարությունն անգամ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցել: Մինչդեռ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հրադադարում ամրագրված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման վարքագիծը:

– Human Rights Watch-ը չի կարող հաստատել Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից՝ իրենց կողմում պահվող անձանց թվի կամ կարգավիճակի մասին պնդումները: Սակայն անկախ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանն ունի պարտավորություններ ապահովելու պատշաճ պայմաններում պահվելու նրանց իրավունքը, վստահեցնելու, որ նրանք չեն ենթարկվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունք


 Պիտակներ
         Ռեյչել Դենբեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb