Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ Волна Каспия

21.10.2020   11:53   57

«Волна Каспия»-ի փոխանցմամբ՝ հայկական զինված ուժերը ԼՂ-ում անցել են հակահարձակման՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին նահանջել և բառացիորեն փախչել։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի շրջանում՝ ադրբեջանական ուժերը մասնատելով 2 մասի, իսկ ադրբեջանական զորքերի գլխին սպառնալիքն է կախվել, գրում է թերթը։

Փորձելով խուսափել հետագա ոչնչացումից՝ ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջում են։ Սակայն օղակում հայտնված ադրբեջանական հսկայական խմբավորմանը դա արդեն չի օգնի. նրանք շրջափակումից դուրս գալու շանս այլևս չունեն, գրում է աղբյուրը։

«Ղարաբաղի Պաշտպանության բանակի այս գործողության հաջողության դեպքում, վերջ կտրվի Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական ակտիվությանը․ նրան չի մնա ո՛չ կենդանի ուժ, ո՛չ տեխնիկա, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ մոտիվացիա, և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, երես կթեքի իր անհաջող ադրբեջանցի դաշնակցից»,-գրում է աղբյուրը։


 Պիտակներ
         Волна Каспия


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb