Ադրբեջանցիները հայաստանցի վարակակիրների նոր տվյալներ են հրապարակել

Իրադարձային 25.06.2020   10:26   161

Մինչ Հայաստանի իրավապահ մարմինները կորոնավիրուսով վարակակիր անձանց տվյալների արտահոսքի մասին լռում են, ադրբեջանցի հաքերներն ակտիվ աշխատում են։ Երեկ հրապարակել են կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիների անձնական նոր տվյալներ։ 

Դրանցում ներառված են անուն-ազգանուն, հասցե, բջջային հեռախոսահամարներ, ինչպես նաև այն բժշկական կենտրոնների անունները, որտեղ գրանցված են կամ բուժում են անցնում վարակակիր քաղաքացիները։

Այս անգամ էլ տվյալները վերաբերում են Արմավիրի մարզի համայնքների բնակիչներին։

Հրապարակված ամսաթվերից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիների տվյալները ձեռք են բերել հաքերային նոր հարձակման արդյունքում։ Անձնական տվյալների դիմաց նշված են հունիսի 20-22-ը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ տվյալները հրապարակվել են ադրբեջանցի նույն հաքերների կողմից։

«Ենթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ մինչ այս ադրբեջանցիները հրապարակել էին մայիսի 28-ից հունիսի 11-ը մեկուսացած վարակակիրների ու նրանց հետ շփում ունեցած անձանց անձնական տվյալները։



 Պիտակներ
         վարակակիրներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb