Ադրբեջանցի զինվորները ականազերծման դասընթաց են անցել Թուրքիայում

Աշխարհ 04.02.2021   12:49   46

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի զինվորներն ավարտել են ականազերծման հատուկ դասընթացը։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ՊՆ թվիթերյան պաշտոնական էջը, Ադրբեջանի բանակի 23 զինվոր Իզմիրում երկուշաբաթյա ականազերծման դասընթաց է անցել:

Այդ ուժերը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում սկսելու են ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի ոչնչացման աշխատանքներ իրականացնել։ 


 Պիտակներ
         Ադրբեջանցի զինվորներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb