Ադրբեջանցի զինծառայող է մահացել

Իրադարձային 10.07.2020   12:08   191

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ. ծնված Ֆարդի Նամիք օղլու Յարալիևի (Fərdi Namik oğlu Yarəliyev) դին հուլիսի 9-ին հանձնել են իր ընտանիքին և ասել, որ վերջինս ծառայության ժամանակ խեղդվել է գետում, սակայն ընտանիքն այս վարկածին չի հավատում, քանի որ զինծառայողի գլխի հետնամասը վնասված է եղել։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը՝ հղում անելով զինծառայողի հարազատներին և իր բնակավայր Գուբայի շրջանի Ուչգյուն գյուղի ՏԻՄ ներկայացուցչին։

Նշվում է, որ, հարազատներին հայտնած տվյալներով, Յարալիևը նախորդ օրը ծառայակցի հետ գնացել է գետ, որտեղ լողալ չիմանալու պատճառով խեղդվել է։ Ծառայակիցը փորձել է օգնել, սակայն չի կարողացել։ Այժմ մահվան առթիվ հարուցվել է քրգործ։

Լրատվակայքը հայտնում է նաև, որ Յարալիևը ծառայում էր Վրաստանին սահմանակից Զագաթալայի ՊՍԾ զորամասում, ծառայության ավարտին երեք ամիս էր մնացել։

Աղբյուրը՝ razm.info



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb