Ադրբեջանական ուժերը հարվածել էին քաղաքացիական կապի հանգույցին

Իրադարձային 14.10.2020   12:17   31

Հոկտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը հարված հասցրեցին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող քաղաքացիական կապի հանգույցին, որտեղից իրականացվում էր հեռուստա եւ ռադիոծրագրերի հեռարձակում։ Հարվածի արդյունքում հեռարձակումը ժամանակավոր դադարեցվեց, այդ թվում դադարեցվեցին Ազատություն ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը։

Ռադիո Հայ ռադիոկայանը խստիվ դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական նշանակություն օբյեկտների վրա հարձակումը, լրագրողների եւ ԶԼՄ-ների գործունեությանը խոչընդոտելու փորձերը։

Ներկայումս ռադիոհեռարձակումը վերականգնված է, այդ թվում Ազատություն ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը։ Ընդ որում, մենք ընդլայնեցինք Ազատություն ռադիոկայանի հեռարձակման ծածկույթը, ներառելով Արցախի Հանրապետությանը հարակից Ադրբեջանի Հանրապետության սահմանամերձ շրջանները։

«Ռադիո Հայ» ռադիոկայան



 Պիտակներ
         ռադիոկայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb