Ադրբեջանական կողմի արգելքի պատճառով Արցախի փրկարարներն այսօր որոնումներ չեն իրականացնի

Իրադարձային 04.02.2021   10:37   47

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնի: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 «Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում նրանց կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:   Որոնողական աշխատանքների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 1355 զոհվածի աճյուն: Նախնական տվյալներով, նրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են»,-հայտնում են ծառայությունից:


 Պիտակներ
         Արցախի փրկարարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb