Ադրբեջանական կեղծ էջերի ու կայքերի մասին զգուշացնող հավելվածն արդեն պատրաստ է

Իրազեկիչ 22.10.2020   20:00   78

Ադրբեջանական ֆեյք ֆեյսբուքյան էջերի կամ կայքերի մասին զգուշացնող հավելվածն արդեն պատրաստ է։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հավելվածը համակարգչի վրա, Google Chrome-ի վրա տեղադրելուց հետո ադրբեջանական ֆեյք ֆեյսբուքյան էջ կամ կայք մտնելու դեպքում համակարգը կզգուշացնի այդ մասին։

Իսկ հավելվածի համահեղինակներից մեկը՝ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ էջերի ցանկն անընդհատ թարմանալու է և կեղծ ֆեյսբուքյան, ինստագրամի, թվիթերի էջ, կայք տեսնելու դեպքում հղումն անհրաժեշտ է ուղարկել fakeblockerarmenia@gmail.com էլ փոստին։


 Պիտակներ
         Ադրբեջանական կեղծ էջեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb