«Ադեկվադ»-ը նախագահին նավթ կմատակարարի

Իրադարձային 23.12.2019   11:15   138
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը փակուղուց դուրս բերելու նպատակով «Ադեկվադ» միաբանությունը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնությամբ: Այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված է գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որը առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից: Այս մասին հաղորդագրություն է  տարածել «Ադեկվադ»  միաբանությունը:

«Հույս ունենք, որ մեր` այս բարի կամքի դրսևորման առաջին քայլը պատշաճ արձագանքի կարժանանա ՀՀ նախագահի կողմից, և հնարավոր կլինի ապագայում այս համագործակցությունը կառուցել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափով: Մեզ համար, որպես օրինակ, ողջունելի քայլ կդիտարկվեր Արմեն Սարգսյանի` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ստանձնումը»,-ասված է հաղորդագրությունում:



 Պիտակներ
         «Ադեկվադ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon