«Ադեկվադ» միաբանության շուրջ 20 աջակից բերման են ենթարկվել

Իրադարձային 20.05.2020   13:24   128

Քիչ առաջ ՀՀ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մոտից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակից:

Ոստիկանները նրանց հորդորեցին լքել տարածքը, քանի որ ՀՀ պարետի որոշմամբ՝ թույլ չի տրվում հինգ հոգուց ավելի անձանց կուտակումները և հորդորեցին պահպանել սոցիալական հեռավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         «Ադեկվադ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon