Աբխազիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Վալերի Բգանբան

13.01.2020   17:34   172
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն ընդունել են երկրի նախագահի պաշտոնակատարի մասին որոշման նախագիծը: Երկրի ղեկավարի պարտականությունները կկատարի վարչապետ Վալերի Բգանբան:

«Sputnik Աբխազիա»-ի փոխանցմամբ՝ նախագծին «կողմ» են քվեարկել ներկա բոլոր 34 պատգամավորները:

Մինչ այդ, օրենսդիրներն ընդունել էին Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը:

Աբխազիայում կրկնակի նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 22-ին: Նոր քվեարկության մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան անվավեր է ճանաչել 2019 թվականին կայացած ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը:

Օրենսդրության համաձայն՝ կրկնակի ընտրություններին կարող են առաջադրվել ինչպես նախորդ, այնպես էլ նոր թեկնածուներ: Ռաուլ Խաջիմբան, սակայն, այլևս չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում, հայտնել է փոխնախագահ Ասլան Բարցիցը: Ռաուլ Խաջիմբան, հիշեցնենք, հրաժարական է ներկայացրել երեկ երեկոյան:

Ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ նման պահանջով հավաքվել էին նախագահական պետական առանձնատան մոտ: Ավելի ուշ նա լիազորությունները վայր դնելու մասին փաստաթուղթն ուղարկել է խորհրդարան:

 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon