Աբխազիան պետք է միջանցք բացի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար. Ախրա Ավիձբա

Իրադարձային 13.11.2020   17:20   44

Աբխազիայի դե ֆակտո նախագահի միջազգային հարցերում նախկին խորհրդական Ախրա Ավիձբան հայտարարել է, որ Աբխազիան պետք է միջանցք բացի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

«Դժվար իրավիճակում մարդկանց պետք է օգնության ձեռք մեկնենք, ինչպես դա բազմիցս արել են մեր նախնիները»,- գրել է Ավիձբան իր ֆեյսբուքյան էջում:

Ավիձբայի խոսքով՝ իր հայրենակիցները, քաղաքական ուժերն ու Աբխազիայի հայ համայնքը դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային պետք է դիմեն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել միջանցքի հարցը Արցախի փախստականների համար:


 Պիտակներ
         Ախրա Ավիձբա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb