Աբու Դաբբի թագաժառանգը հիասթափված է Երևանի քաղաքապետի հետ հանդիպումից

Իրադարձային 03.12.2019   11:53   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե Հայաստան են ժամանել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հետո սառեցրել են ներդրումային ծրագրերը։

«Երևանի քաղաքապետի ու ճարտարապետի հետ այդ հանդիպումը տեղի է ունեցել կես ժամ ու մարդիկ հիասթափված դուրս են եկել և մոռացել իրենց ներդրումների մասին։ Եթե մարդը գալիս է Երևանում ուզում է կառուցի երկու հյուրանոց և պատրաստ է վճարելու ցանկացած գին, մինչև անգամ վթարային շենք գնել։ Թագաժառանգն էլ ուզում էր իր հոր անունով հիվանդանոց կառուցել, որ մարդիկ գային օգտվեին»,-նշեց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ ինչու են մերժել նրանց ներդրումային ծրագրերը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Դա կարող եք անձամբ քաղաքապետին և ճարտարապետին հարցնել, որ եղել է այդպիսի հանդիպում, նման ներդրողներ են եկել և ինչու են հիասթափված կես ժամ հետո հեռացել, և իրենց ծրագրերը Հայաստանի հետ կապված սառեցրել»,-նշել է Ծառուկյանը։



 Պիտակներ
         Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon