Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցում կրկին դասադուլ է

Իրադարձային 08.02.2021   11:10   56

Աբովյան քաղաքի թիվ մեկ ավագ դպրոցում կրկին դասադուլ  է։ Աշակերտները, դպրոցի անձնակազմը այդ կերպ իրենց բողոքն են արտահայտում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին, որն օրեր առաջ ԿԳՄՍ նախարարի կողմից է նշանակվել այդ պաշտոնում։

Նորանշանակ տնօրենը դպրոց ժամանելուն պես, հավաքված ուսուցիչներին  ասաց, որ ինքն իր իրավունքից հետ չի կանգնելու։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի էր ունեցել դպրոցի տնօրենի ընտրություններ, որին մասնակցել էին երկու երկու թեկնածու՝ նախկին տնօրենը Մետաքսյա Բաբայանը և Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհին։

Մրցույթի արդյունքներով հաղթող չէր ճանաչվել, այդ իսկ պատճառով էլ դպրոցի տնօրենին նշանակել է ԿԳՄՍ նախարարը եւ ընտրությունը կանգ է  առել Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի ուսուցչուհու վրա։


 Պիտակներ
         դասադուլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb