Աբդելհակ Նուրին 3 տարի անց դուրս է եկել կոմայից

Սպորտ 28.03.2020   20:45   703

Sports.ru-ի փոխանցմամբ՝ Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ՝ 23-ամյա Աբդելհակ Նուրին, 3 տարի կոմայի մեջ լինելուց հետո, արթնացել է։ Տեղեկությունը հաստատել է մարզիկի եղբայրը։

Նուրին ուղեղի ծանր վնասվածք էր ստացել 2017 թվականի հուլիսի 8-ին՝ Ամստերդամի «Այաքսի» կազմում Բրեմենի «Վերդերի» դեմ հանդիպմանը։

Ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել էր խաղադաշտում։ Այնուհետև նրան ուղղաթիռով հոսպիտալացրել էին, որից հետո նա մինչ օրս կոմայի մեջ էր։

 



 Պիտակներ
         Աբդելհակ Նուրի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon