Աբասը շնորհավորել է Էրդողանին Սուրբ Սոֆիայի տաճարի` որպես մզկիթ բացման կապակցությամբ

Աշխարհ 27.07.2020   10:46   185

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Աբասը շնորհավորել է Էրդողանին և իր գոհունակությունն է հայտնել հուլիսի 24-ին Սուրբ Սոֆիայի տաճարի` որպես մզկիթ բացվելու կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ վստահեցրել է, որ շարունակելու է իր աջակցությունը Պաղեստինին` Իսրայելի հետ հակամարտության շրջանակում:

Հիշեցնենք՝ Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց` 2020 թվականի հուլիսի 24-ին, բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:



 Պիտակներ
         Սուրբ Սոֆիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb